ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Երաժշտություն՝ մահվան ճամբարի լռության մեջ

Երաժշտություն՝ մահվան ճամբարի լռության մեջ
16.11.2025 | 12:31

1945 թվականի գարունը, երբ դաշնակից զորքերը մտնում էին նացիստական համակենտրոնացման ճամբարները, մարդկության պատմության մեջ թողեց անմոռանալի դրվագներից մեկը։

Տերեզինշտատ ճամբարի խավարի ու սովի մեջ, որտեղ հազարավոր մարդիկ էին լուռ մարում, ազատագրող զինվորները տեսան մի սթափեցնող պատկեր․ մի խարխուլ դաշնամուր, տարիների ցավից քայքայված բանտարկյալներ, և նրանցից մեկը՝ ոսկոր–մաշված, հյուծված, բայց դեռ կենդանի։

Նա էր Անդրու Լասլոն։ Նրա կողքին՝ Հունգարիայից եկած տաղանդավոր դաշնակահար Ջորջ Ֆեյերը, նույն ճամբարի գերիներից։ Երբ Լասլոն խնդրեց, Ֆեյերը նստեց դաշնամուրի մոտ ու դիպավ ստեղներին՝ այն ձեռքերով, որոնք ամիսներ շարունակ միայն մարդկային տառապանք էին շոշափել։

Եվ հանկարծ…

մահվան ճամբարի լռության մեջ հնչեց երաժշտությունը։

Թույլ, դողացող, բայց կենդանի։

Զինվորները կանգ առան։ Նրանց համար այդ մեղեդին ավելի ուժեղ էր, քան տեսած բոլոր սարսափները։ Դա մարդուն սպանելու անհաջող փորձի վկայությունն էր։

Այդ հյուծված դաշնակահարն իր մատներով ասաց այն, ինչ հնարավոր չէ խոսքերով ասել․

Մարդու հոգին կարող ես խեղդել, բայց չես կարող սպանել։

Կարող ես գերել մարմինը, բայց ոչ ստեղծագործող հոգին։

Եվ այդ երաժշտությունը դարձավ վերապրածների առաջին հաղթանակը՝

մահվան վրա, խավարի վրա, սարսափի վրա։

Հենց այդ պահին արևը մի քիչ ավելի լույս տվեց,

և ճամբարը դարձավ ոչ թե մահվան վայր, այլ՝

վերադարձի տեղ․ մարդու հոգու վերադարձի։

Աղոթքով՝

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 4851

Մեկնաբանություններ